News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչեւ 2019թ. հունվարի 1-ը կարող են ստանալ հին նմուշի անձնագրեր: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

«Այս փոփոխությունը ուղղված է կրոնական համոզմունքներով պայմանավորված բիոմետրիկ փաստաթղթեր խուսափող քաղաքացիների խնդիրը լուծմանը, ինչպես նաեւ հնարավոր տեխնիկական խոչընդոտների դեպքում անձնագրեր տրամադրելու անխափան աշխատանքին»,- ասաց Վարդան Եղիազարյանը:

Մինչեւ վեց տարեկան երեխաներին անձնագիր կտրամադրվի մինչեւ 3 տարի ժամկետով, իսկ 6-16 տարեկանը՝ 5 տարի վավերականության ժամկետով: Նման փոփոխությունը հիմնված է միջազգային փորձի վրա:

Տպել
Ամենաշատ