News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2014թ. հունիսի 3-ից մինչեւ 2015թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում անվճարունակ քաղաքացի Հրաչյա Հ.-ի եւ 8 ավտոմեքենաների սեփականատերերի անուններով ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացվել են դիմումներ այն մասին, թե, իբր, սեփականության իրավունքով 8 տարբեր անձանց ավտոմեքենաները վարել կամ այդուհետ վարելու է Հրաչյա Հ.-ն:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս դիմումներով խնդրել է նշված ավտոմեքենաների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների կատարված եւ հետագայում հնարավոր կատարվելիք խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իր անվամբ:

Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ 2014թ. հունիսի 3-իցմինչեւ 2016թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ թվով ավտոմեքենաներով թույլ տրվածճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին թվով 1072 որոշումները կայացվել են Հրաչյա Հ.-ի անվամբ եւ ուղարկվել նրա հասցեով:Նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում՝ գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 9մլն. 550 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդկետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Ամենաշատ