News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ Դատարանն այսօր՝ հունիսի 28-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարելու գործով կալանավորված Գարեն Աթաջյանին  անհապաղ ազատ արձակելու որոշում է  կայացրել:  Այս  մասին NEWS.am-ը տեղեկացավ Գարեն Աթաջյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանից.

«Վերաքննիչ քրեական դատարանն իմ վերաքննիչ բողոքի հիման վրա բեկանեց Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով առաջին ատյանի դատարանի՝ խափաման միջոցը փոփոխելը մերժելու մասին որոշումը եւ  հանձնարարեց Գարեն Աթաջանյանին անհապաղ ազատ արձակել կալանքից: Այս պահին Գարենը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», ամենաուշը մեկ ժամից ազատ կարձակվի»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Արա Բուդաղյանը հունիսի 10-ին ազատ էր արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ