News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկումը:

Հիմնական զեկուցողն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ սա ոչ թե միասնական համակարգ է, այլ միավորված:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ դրական վերաբերմունք ունի այս համաձայնագրի վերաբերյալ, քանի որ առաջին անգամ հայ- ռուսական հարաբերություններում Հայաստանը բանակցել է եւ ապահովագրել մի կետ, որ հրամանատարը եղել է հայ:

«Վերջերս մամուլում եղան հրապարակումներ, որ ապրիլի 2-ից 4-ն ընկած հատվածում ունեցել ենք խնդիրներ, երբ հրամանատարները մնացել են տեղում՝ սպասելով կրակ հրամանի: Եղել են դեպքեր, երբ խնդիրը վերցրել են իրենց վրա ու պաշտպանել են սահմանները: Դրանից հետո քիչ էր մնում, որ քրեական գործեր բացեին, հետո, երբ հանրային պահանջ եղավ, շատերը «Մարտական խաչեր» ստացան։ Կարո՞ղ եք պատասխանել՝ ՀՀ-ում հրամանատարը դուխ ունենալո՞ւ է ցանկացած պարագայում «կրակ» հրամանն արձակի ու պրոբլեմ չունենա, որ կարող է իրեն դրա համար պատժեն: Վստահությունը մե՞ր կողմի վրա պահենք, թե՞ հույսներս դնենք պայմանագրի կետերի վրա»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Փոխնախարարն արձագանքեց, որ համաձայնագրում ամրագրված է, որ գործողությունները կատարելուց հետո լիազորված մարմինները ծանուցում են իրար. «Հրամանը տալու է ՀՕՊ պետը, ինքն է հրաման տալու»:

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ