News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում ոսկերչական որակի խոշորագույն ալմաստը, որը թենիսի գնդակ է հիշեցնում, հունիսի 29-ին Լոնդոնում կներկայացվի Sotheby's-ի աճուրդին, հայտնում է   Associated Press-ը:

Lesedi la Rona («Մեր լույսը») ալմաստը, որը երեք մլրդ տարեկան է, 1100 կարատից քիչ ավելի է կշռում (220 գ):

«Նման չափի եւ որակի նույնիսկ հեռավոր նմանությամբ ոչ մի բան նախկինում չի հանվել բաց աճուրդի», — պատմել է Sotheby's-ի ոսկերչական ստորաբաժանման  ղեկավար Դեւիդ Բենեթը:

Աճուրդի ներկայացուցչի խոսքով, ալմաստը  «բացառիկ թափանցիկություն» ունի:

Նախնական տվյալների համաձայն, ալմաստը կարող է վաճառվել ավելի քան  70 մլն դոլարով:

Ալմաստը հայտնաբերվել է 2015-ի նոյեմբերին Բոթսվանայում` կանադական հանքարդյունահանող ընկերությանը պատկանող հանքում:   

Նշվում է, որ «Կուլինան» ալմաստը, որն Աֆրիկայում հայտնաբերվել է 1905 թվականին, հայտնաբերման պահին 3100 կարատ է կշռել: Սակայն ճաքի պատճառով քարը ինը մասի են բաժանել, դրանք այժմ զարդարում են բրիտանական միապետերի զարդերը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ