Հունիսի 27-ին, ժամը 12.40-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 15.30-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: