News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիության անդամ պետություններն իրենց ավելի եվրոպական են համարում, քան Մեծ Բրիտանիան: Դա վկայում է այն մասին, որ Brexit-ի ոգով Եվրամիության կազմից նրանց դուրս գալը քիչ հավանական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ամերիկյան Դելավերի համալսարանի պրոֆեսոր Աարոն Ֆիխտելբերգը:

Անդրադառնալով հարցին, արդյո՞ք Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքները կհանգեցնեն «եվրոպական ընտանիքի» փլուզման եւ արդյո՞ք դա կազդի ԵՄ անդամ մյուս պետությունների վրա, պրոֆեսորը նշեց. «Դա, իհարկե, հնարավոր է, բայց, կարծում եմ, քիչ հավանական: Միգրացիայի պատճառով զայրույթը Եվրոպայում գոյություն ունի տասնամյակներ շարունակ, եւ տարբեր քաղաքական առաջնորդներ ձգտել են դա օգտագործել սեփական քաղաքական նպատակների համար: Անգլիայի եւ Եվրոպայի մնացյալ հատվածի հիմնական տարբերությունը, ամեն դեպքում, աշխարհագրական եւ պատմական է, որոնք ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար ավելի գրավիչ եւ նպատակահարմար տարբերակ են դարձնում»:

Աարոն Ֆիխտելբերգի խոսքով, Եվրոպայի երկրների մեծ մասը տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ Եվրամիությունը պատերազմից խուսափելու միակ ուղին է համարում: «Իսկ Անգլիայում շատերը պատերազմը համարում են «հրաշալի պահ» Բրիտանիայի պատմության մեջ եւ ավելի քիչ են հակված զոհել սեփական ինքնիշխանությունը՝ խաղաղության փոխարեն»,- ամփոփեց ամերիկյան պրոֆեսորը:

Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հունիսի 23-ին կայացած հանրաքվեի արդյունքում կառույցից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է քաղաքացիների 51.9%-ը: Արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը կոչ էր անում քվեարկել ԵՄ-ի կազմում մնալու օգտին, հայտարարեց հոկտեմբերին պաշտոնից հեռանալու մասին:

Վերլուծաբանների համոզմամբ, Մեծ Բրիտանիայից բացի՝ ԵՄ-ից դուրս գալու թեկնածուներ են նաեւ Նիդեռլանդները, Ֆրանսիան, Հունաստանը, Շվեդիան, Հունգարիան եւ Դանիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ