Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված 200 մլն դոլարի վարկի մասին համաձայնագրի պայմանագրերը կնքված են, գործընթացը կատարվում է: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց կոնկրետ ինչ քայլեր են կատարվել:
«80 տոկոսով կատարված է: Պայմանագրերը կնքված են, կատարման փուլում են»,- ասաց Արա Նազարյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով արտոնյալ վարկ կտրամադրի, որը թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը: