News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հեռուստահաղորդավար Լարի Քինգին տված հարցազրույցում պատմել է համաշխարհային խնդիրների, կանանց ու արհեստական բանականության նկատմամբ իր վերաբերմունքի մասին: Starmus գիտամշակութային փառատոնում կայացած զրույցի կարճ բովանադակությունը հրապարակվել է Ora.tv. կայքում:

Հոքինգի կարծիքով մարդկության գլխավոր խնդիրը մթնոլորտի աղտոտման մակարդակի աճն է ու ածխաթթու գազի խտության բարձրացումը: Գիտնականին անհանգստացնում է, որ Քինգի հետ իր վերջին հարցազրույցից հետո (2010թ) Երկրի բնակչությունը աճել է 500 մլն-ով, իսկ օդի աղտոտումը՝ 8 տոկոսով:

Քինգը հիշեցրել է, որ իր հետ առաջին հարցազրույցի ժամանակ Հոքինգը կանանց անվանել էր Տիեզերքի մեծագույն գաղտնիքը, ու հետաքրքրվել է, արդյոք գիտնականին հաջողվել է առաջ շարժվել այդ գաղտնիքի բացահայտման գործում: Ֆիզիկոսը հարցին հարցով է պատասխանել. Քինգը ութ անգամ ամուսնացած է եղել յոթ տարբեր կանանց հետ՝ արդյոք այդ փաստը նշանակում է, որ հույսն ավելի հզոր է, քան փորձը:

Խոսելով արհեստական բանականության վտանգի մասին՝ Հոքինգը շեշտել է, որ այն ստեղծում են ժամանակակից կառավարությունները, որոնք հսկայական գումարներ են ներդնում ինքնակառավարվող զենք ու ավիացիա ստեղծելու համար ու չեն մտածում օրեցօր ավելի հզորացող համակարգիչների կանխարգելիչ լծակների մասին:

Եվ  վերջապես Քինգը Հոքինգին հարցրել է, թե ինչպես է նրան հաջողվում պահպանել այդքան ուժ, չնայած ծանր հիվանդությանը: «Գիտությանը իմ հավատարմությունն է օգնում ինձ ապրել: Դեռ մնացել են հարցեր, որոնց պատասխանները ես ուզում եմ գտնել»- ասել է գիտնականը:

Սթիվեն Հոքինգը հայտնի է տիեզերագնացության ոլորտում իր աշխատություններով, նաեւ գիտության ժողովրդականացումով: Նա առաջին անգամ հրապարակել էր մի հոդված, որտեղ հայտնել էր սեւ խորշերի՝ գոլորշիանալու հնարավորության մասին: Դեռ ուսանողական տարիներին, երբ սովորում էր Օքսֆորդի համալսարանում, գիտնականի մոտ հազվագյուտ հիվանդություն էին ախտորոշել (կողային ամիոտրոֆիկ սկլերոզ), ինչի հետեւանքով Հոքինգի մկանային ակտիվությունն այս պահին նվազագույնի է հասցված: Շրջապատի մարդկանց հետ նա կարողանում է շփվել համակարգչային համակարգի օգնությամբ, որը մշակել է Intel ընկերությունը: Այն վերլուծում է գիտնականի բիբերի շաժումը ու առաջարկում բառերի համապատասխան հավաքածու, հայտնում է Lenta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ