News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆեդերացիայի խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանց Կլինչեւիչը հայտնել է, որ Անկարան Ռուսաստանին փոխհատուցում չի վճարելու խոցված «Սու 24» ռմբակոծիչի համար, հայտնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը:

«Սա արեւելյան խորամանկություն է, հող շոշափելու փորձ: Խնդիրը փոխհատուցումը չէ, մենք այստեղ սովից չենք մահանում, խոսքը բարոյական կողմի մասին է, ճիշտ, մարդկային հարաբերությունների դրսեւորելու մասին: Այն ինչ այսօր Թուրքիան է դրսեւորում՝ դեռ ոչնչով չի նպաստում մեր երկրների միջեւ հարաբերությունների հարթմանը»,- ասել է նա:

Կլինցեւիչի խոսքով, այս իրավիճակում ակնհայտ է խորամանկությունն ու խուսանավելու ցանկությունը:

Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին հասցեագրված ուղերձում ներողություն է խնդրել խոցված ռուսական «Սու 24»-ի համար: Էրդողանի ներկայացուցիչն էլ իր հերթին հայտնել է, որ Էրդողանի նամակում եղել է արտահայտություն այն մասին, որ Թուրքիայի նախագահը հույս ունի, որ «Սու 24»-ի զոհված օդաչուի ընտանիքը «կների մեզ»:

Դրանից հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատրաստակամություն է հայտնել խոցված «Սու 24»-ի համար Ռուսաստանին փոխհատուցում վճարելու հարցում: Իսկ հաջորդ օրը Թուրքիան հայտարարել է, որ մտադիր չէ փոխհատուցում վճարել Ռուսաստանին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ