News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված բազմակողմանի եւ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել կատարված սպանությանը կասկածյալ  Լ.Ստեփանյանի մեղսակցությունը բացառող ապացույցներ եւ հունիսի 26-ին նա արգելանքից ազատվել է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. հունիսի 23-ին՝ ժամը 23.25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ  խումբը. Հրազդանի կիրճում՝ ատոմային էներգետիկայի ինստիտուտի վարչական շենքից շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող բաց տարածքում, հայտնաբերվել է 49-ամյա Ա.Պողոսյանի դին՝ գլխի շրջանի բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 00.30-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ստացվել է եւս մեկ ահազանգ, որ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտից «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Լ.Ստեփանյանը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երկու ահազանգերը փոխկապակցված են. տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 45-ամյա Լ.Ստեփանյանը ստացել է ծանր մարմնական վնաս, իսկ Ա.Պողոսյանը՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Լ.Ստեփանյանը, եւ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել փորձաքննություններ, իրականացվել անհրաժեշտ քննչական այլ գործողություններ՝ նախնական տվյալները, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ Հրազդանի կիրճում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակից է եղել նաեւ երրորդ անձը՝ 16-ամյա մի պատանի, ում ինքնությունը պարզվել է։ Վերջինս հարցաքննվել է, եւ տրված ցուցմունքները համադրվել գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ, որոնց համաձայն՝ անչափահաս տղան է վիճաբանության ժամանակ  քարով հարվածել նաեւ ալկոհոլ օգտագործած Լ.Ստեփանյանի դեմքին, ում փախուստի դիմելուց հետո քարերով հարվածներ է հասցրել նաեւ Ա.Պողոսյանին։

Ապացույցների համակցությամբ՝ Լ.Ստեփանյանը հունիսի 26-ին ազատվել է արգելանքից եւ ճանաչվել տուժող։ 16-ամյա տղային հունիսի 27-ին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ եւ 112-րդ հոդվածների առաջին մասերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա  նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ