News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 28-ին մեկնարկել է «Աղետների ռիսկերի կրճատում ՝Հարավային Կովկասում համայնքների ու կառույցների դիմացկունության բարձրացման նպատակով» տարածաշրջանային ծրագիրը:

Նախաձեռնությունը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Աղետներին նախապատրատվելու DIPECHO IV ծրագրի շրջանակում, իրականացնում են Կարմիր խաչի հայկական միությունը, Հայաստանում OXFAM ընկերությունը՝ OxYGen հիմնադրամի հետ համատեղ, ՄԱԿ- ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) ու Save the Children նախաձեռնությունը:Ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2017 թ. ու իրականացվում է Հայաստանի արտակարգ իրավիճակների, կրթության ու գիտության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների, նաեւ Աղետների ռիսկերի կրճատման հարցերով ազգային հարթակի հետ սերտ համագործակցությամբ:

Ազգային հարթակի տնօրեն Մովսես Պողոսյանը վստահություն է հայտնել . «Թե Շիրակի, թե Տավուշի մարզերում, համայնքներում աշխատող մեր գործընկերները նպաստելու են աղետների նկատմամբ համայնքների դիմացկունության բարձրացմանը: Նրանք կարող են համայնքներին տրամադրել փրկարարական միջոցներ, արձագանքման համակարգեր: Մանավանդ համայնքների խոշորացումից հետո ռիսկերի գործոնը զգալիորեն ավելանալու է: Իսկ մեր միջազգային գործընկերների ներդրումները բխում են պետության շահերից»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Խոա Բին Աճեմյանը իր հերթին շեշտել է, որ այս նախագիծը մեծ կարեւորություն ունի ԵՄ-ի համար: Նրա խոսքով, ԵՄ-ն միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին ՝ իրազեկման բարձրացման ու հնարավոր աղետներին պատրաստված լինելու հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ