News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Starwood Hotels & Resorts Worldwide ընկերությունը Կուբայում առաջին ամերիկյան հյուրանոցն է բացել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով NBC News-ը:

Հյուրանոցը Կարիբյան ծովի ափին է: «Սա պատմական պահ է»,- նշել է հյուրանոցի մամուլի ծառայության ներկայացուցիչ Նենսի Սարաբիան՝ հավելելով, որ այն «եղբայրության եւ համագործակցության խորհրդանիշ է»:

Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական էմբարգոն ուժի մեջ է, սակայն Բարաք Օբամայի վարչակազմը մեղմացրել է սահմանափակումներն առեւտրի եւ ներդրումների ոլորտում:

Starwood ընկերության հյուրանոցն առաջին խոշոր գործարքն է Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Առաջիկա մի քանի օրերին իջեւանատան բոլոր համարներն ամրագրված են:

Նշվում է, որ իջեւանելու մեկ գիշերվա արժեքը շուրջ 200 դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ