News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում  կձեւավորվեն շուրջ 55  համալիր սոցիալական կենտրոններ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Արագածոտնի մարզ այցելության ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ում ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին կանգառը Ապարան քաղաքն էր, որտեղ նախարարը մարզպետի եւ Ապարանի քաղաքապետի  ուղեկցությամբ  եղել է  Զբաղվածության գործակալության կողմից կազմակերպված  Աշխատանքի տոնավաճառում, որին մասնակցում էին մարզի մի քանի համայնքների  29 գործատու՝  առաջարկելով 92 թափուր աշխատատեղ:

Նախարար Արտեմ Ասատրյանը շփվել է գործատուների եւ աշխատանք փնտրողների հետ, ծանոթացել առաջարկվող աշխատանքներին, ներկայացվող պահանջներին:

«Աշխատանքի տոնավաճառը մեր  զբաղվածության պետական  հաջողված ծրագրերից  է, որը հնարավորություն է ընձեռում անմիջական շփումների միջոցով աշխատանք փնտրողների եւ աշխատանք առաջարկողների միջեւ կապ ապահովել, ինչի արդյունքում աշխատանք գտնելու հնարավորություներն ավելի են մեծանում»,-նշել է նախարարը:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է  Ապարան եւ Աշտարակ քաղաքներում համալիր սոցիալական կենտրոնների համար նախատեսված  շենքային պայմաններին, ընդգծել մարզում կենտրոններ ստեղծելու կարեւորությունը, որոնք քաղաքացիներին մատուցելու են համալիր սոցիալական ծառայություններ:

Նախարարի խոսքով՝ ծրագրի արդյունքում հանրապետությունում  կձեւավորվեն շուրջ 55  համալիր սոցիալական կենտրոն:

Նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցի վերջին կանգառը Փարպի համայնքն էր, որտեղ նախարարը  ծանոթացել է ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերից մեկի՝ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի արդյունքներին:

Ծրագրի արդյունքում Փարպի համայնքում իրականացվել է մարզադաշտի բարեկարգում, հանդերձարանների կառուցում եւ համապատասխան վերանորոգումներ:

«Վստահ եմ, որ համայնքի  բնակչությունը բավականին ոգեւորված է ծրագրով, քանի որ պետական ծրագրի  շրջանակներում իրականացվել է համայնքային ծրագիր, որը անհրաժեշտ է  համայնքի բնակչությանը: Միաժամանակ,  ծրագիրը  ժամանակավոր զբաղված է դարձրել համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին, ովքեր  աշխատանքի դիմաց  օրական վարձատրվել են  5 հազար դրամ»,-նշել է նախարարը եւ  հավելել, որ «Վարձատրվող հասարակական   աշխատանք» ծրագիրը համայնքային ենթակառուցվածքների  վերանորոգման, վերակառուցման խնդիրների լուծման տեսանկյունից ժամանակավոր զբաղվածության լավագույն ծրագրերից մեկն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ