News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում է, թե ՌԴ-ի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրմամբ ինչպես կարող են Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցել, երբ Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: Այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում նման հարց հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Պարոն Զաքարյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ մեր ունեցած տեղեկատվությունը շատ հնարավոր է՝ հանձնի Ադրբեջանին: Այս համաձայնագիրը ստորագրվել է ամիսներ առաջ, մտավ քառօրյա օրակարգ, բայց դանդաղկոտություն ցուցաբերվեց: Պարոն Սերժ Սարգսյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ, վերադարձավ եւ անմիջապես արտահերթ նստաշրջան հրավիրվեց եւ հարցը մտավ օրակարգի մեջ: Հայտնեք, թե ինչ է տեղի ունեցել Ռուսաստանում, ո՞րն է այս առքուվաճառքի էությունը»,- այսօր՝ հունիսի 28-ին, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Արտակ Զաքարյանին:

ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, թե Զարուհի Փոստանջյանին ոչ Հայաստանի հակաօդային պաշտպանությունն է հետաքրքրում, ոչ էլ հասկանում է դրանից:

«Ձեզ համար բոլորը դավաճաններ են, գործից անհասկացողներ, մենակ Դուք եք հասկանում: Մենք Ձեր հարցադրումներին սովորել ենք, եւ հուսանք՝ այն շատ երկար չի տեւի: Փորձեմ ռացիոնալ բաներ գտնել Ձեր հարցադրումներում ու դրանք պատասխանել, իսկ Դուք Ձեր խնդիրը կատարեցիք, կարող եք հանգիստ տուն գնալ: Ձեզ ոչ հետաքրքրում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը, ոչ էլ հասկանում եք: Անդրադառնամ ռացիոնալ մասին. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը մեզ հուզում է: Բնականաբար, հասկանալի է նաեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշությունը, հենց սրանով է կարեւորվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը: Կարո՞ղ եք հիմա թվարկել, թե ինչ լիազորություններ ենք հանձնել Ռուսաստանին, որ հասկանանք՝ ինչ սխալ ենք արել»:

Զարուհի Փոստանջյանը, սակայն, չթվարկեց, թե կոնկրետ որ լիազորություններն են հանձնվել Ռուսաստանին, միայն հիշեցրեց մեկ տարի առաջ վավերացված վարկային համաձայնագրին, որով Ռուսաստանը 200 մլն դոլար է տրամադրել Հայաստանին զենք գնելու համար: Արտակ Զաքարյանն էլ արձագանքեց, թե Զարուհի Փոստանջյանը միայն իր ոճով է հայտարարություններ արել:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ