News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարությունը արտասահմանյան մի քանի կլինիկայի հետ բանակցություններ է վարում` հասկանալու, թե նրանք ինչ կարող են առաջարկել ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված Ռոլանդ Սահակյանին եւ Ավետիս Զարգարյանին: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության  ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:  

Նրա խոսքով, Պաշտպանության նախարարության աշխատակիցներն արդեն փաստաթղթերն ու վիրավոր տղաների մասին բոլոր տվյալներն ուղարկել են լավ համբավ ունեցող մի քանի կլինիկա, որոնք ֆիզիոթերապեւտիկ բուժման եւ վիրահատության ոլորտում լավ համբավ ունեն, եւ այժմ նրանցից պատասխան են սպասում:  Երբ պարզ դառնա, թե տղաներին ճշգրիտ ինչ բուժում կարող են առաջարկել այդ կլինիկաներում եւ ինչ գնով, տեղեկությունների ամբողջական փաթեթը կուղարկվի Առողջապահության նախարարության ստեղծած հատուկ հանձնաժողով, որը որոշում է կայացնում վիրավոր զինվորների բուժումն արտասահմանում կազմակերպելու մասին Հայաստանում այն կազմակերպելու անհնարինության պատճառով:  

Կամավոր Խաչատրյանը նշել է, որ հանձնաժողովը կազմված է մի շարք բժիշկներից, որոնց թվում են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներ եւ մի քանի մասնագետ Պաշտպանության նախարարությունից եւ նրանք պետք է կոլեգիալ որոշում կայացնեն այն մասին, թե ինչ է պետք անել` տղաներին արտասահման ուղարկել, թե նրանց բուժումն այստեղ կազմակերպել` Հայաստանում: 

Հիշեցնենք, որ 19-ամյա Ռոլանդ Սահակյանին, որը ողնաշարի վնասվածք է ստացել, արդեն 6 վիրահատություն են կատարել. 19-ամյա Ավետիս Զարգարյանը եւս  շատ ծանր վնասվածքներ է ստացել. Գնդակը մտել է նրա ծնոտ եւ վնասել է մի քանի ող: 

Ավելի վաղ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Ավետիսի եւ Ռոլանդի արտասահմանում բուժման հարցը քննարկվում է: Առողջապահության նախարար Արմեն մուրադյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Առողջապահության նախարարությունում ստաեղծված հատուկ հանձնաժողովը հայտարարություն չի ստացել Ռոլանդի եւ Ավետիսի բուժումն արտասահմանում կազմակերպելու համար: 

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել այն մասին, որ վիրավորները, որոնց չեն կարողանա Հայաստանում պատշաճ օգնություն տրամադրել, բուժման կուղարկվեն արտսահման բյուջետային միջոցներով: 

Սակայն մինչ օրս այդ որոշումը չի կիրառվել որեւէ զինվորի նկատմամբ: Գերմանիայում գտնվող Արամ Լազգիյանը եւ Ռուբեն Առաքելյանը  այժմ Գերմանիայում բուժում են ստանում, բայց դրա գումարը հավաքվել է մասնավոր նվիրատվությունների միջոցով:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ