News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին  սելավի քաղաքին հասցրած վնասների չափն արդեն  հայտնի է՝ 605 միլիոն դրամ է անհրաժեշտ սելավի հետեւանքները վերացնելու համար: Այս մասին այսօր՝ հունին 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Նա նշեց, որ 605 միլիոն դրամից միայն 25 միլիոնն է տրամարդվելու տուժած բնակիչներին, մնացած գումարով կատարվելու են մաքրման եւ վերականգնման աշխատանքներ, նրա խոսքով՝ 41 ընտանիք է տուժել, որոնցից 12-ը խիստ. «605 միլիոնի վնաս է հասցվել, որից բնակչներին 25 միլիոն է հատկացվելու: Բոլոր տուժած տներին չենք կարող  փոխհատուցում տալ, առավել շատ տուժած տներն են փոխհատուցում ստանալու: Իսկ մյուսներն իրենց միջոցներով մաքրման աշխատանքներ են կատարելու, իսկ այն բնակիչները»:

Քաղաքապետը նշեց, որ քաղաքին հասցված վնասները վերացնելու աշխատանքներ արդեն համայնքային միջոցներով կատարվել են՝ մաքրվել են դպրոց, հիվանդանոց եւ  մանկապարտեզ տանող ճանապարհները, իսկ մնացած աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է փոխհատուցում. «Արդեն կառավարության նիստում  կներկայացվի եւ կքննարկվի Արթիկին հասցված վնասների չափը, գումարն հատկացնելուց հետո արդեն հնարավոր կլինի կատարել  հետեւանքները վերացնելու աշխատանքերը»:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի, որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ