News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ հունիսի 28-ին, մեկնարկած ի պաշտպանություն հունիսի 20-ին ձերբակալված եւ հունիսի 22-ին կալանավորված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի իրազեկման երթն ավարտվեց:  NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է , որ երթի մասնակիցները քայլեցին Երեւանի կենտրոնական փողոցներով եւ կոչ արեցին  քաղաքացիներին համախմբվել եւ պայքարել հանուն Ժիրայր Սեֆիլյանի եւ Հայաստանի ազատության:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա  դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ