News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստամբուլի օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան որոտացած պայթյունի եւ հրաձգության ականատեսները պատմել են տեղի ունեցածի մասին։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ պայթյունի ականատեսներից Գյոզդե Այդընօղլուն ասել է, թե պայթյունի ձայնը լսելուց հետո լսվել է 6 կրակոց, իսկ Էրջան Ջեյհանը պնդել է, թե կրակոցների քանակը 10 է եղել։ Նա նշել է, թե առաջին պայթյունից 15 վայրկյան անց երկրորդ պայթյունի ձայնն է լսել։ Ականատեսի խոսքով պայթյունի ձայները լսվել են օդանավակայանի ավտոկանգառից։

Նշենք, որ թուրքական պաշտոնական աղբյուրները հայտնում են 10 սպանվածի մասին, սակայն սոցկայքերում շրջանառվում է շատ ավելի մեծ թիվ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ