News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյուններից հետո որոշում է կայացվել օդանավակայանի աշխատանքը դադարեցնել մինչեւ հունիսի 29-ի 20:00:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ արդեն «Թուրքական ավիաուղիները» եւ ամերիկյան ավիափոխադրողները հայտնել են, որ դեպի Ստամբուլ եւ հակառակը բոլոր թռիչքները հետաձգում են։

Հիշեցնենք, որ  Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյունների ու հրաձգության  հետեւանքով սպանվածների թիվը 28-ի է հասել։ Այս մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ