News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյուններից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում փոխվարչապետերի ու նախարարների մասնակցությամբ արտակարգ ժողով է հրավիրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեպի նախագահական պալատ են մեկնել ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, փոխվարչապետերը եւ մի շարք նախարարները։ Նախագահ Էրդողանը ժողովից հետո ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ ուղիղ եթերում հետեւում է տեղի ունեցող զարգացումներին։

Հիշեցնենք, որ  Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյունների ու հրաձգության  հետեւանքով սպանվածների թիվը 28-ի է հասել։ Այս մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ