News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան իրականացված պայթյունները կազմակերպման մեջ թուրք ոստիկանները կասկածում են «Իսլամական պետությանը»։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ պայթյունից հետո ոստիկանությունը դեպքի վայրից վերցրել է բոլոր տեսագրող սարքերի տեսագրությունները եւ եկել նախնական եզրակացության, որ պայթյունի կազմակերպման ձեռագիրը պատկանում է «Իսլամական պետությանը»։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեպի նախագահական պալատ են մեկնել ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, փոխվարչապետերը եւ մի շարք նախարարները։ Նախագահ Էրդողանը ժողովից հետո ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ ուղիղ եթերում հետեւում է տեղի ունեցող զարգացումներին։

Հիշեցնենք, որ  Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյունների ու հրաձգության հետեւանքով սպանվածների թիվը 28-ի է հասել։ Այս մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ