News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Ստամբուլի միջազգային օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը։

«Աթաթուրքի միջազգային օդանավակայանը, ինչպես և Բրյուսելի օդանավակայանը․ որը նույնպես հարձակման էր ենթարկվել այս տարի, մեզ բոլորիս միմյանց կապող միջազգային խորհրդանշական հանգույց է։ Խորապես ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք հավատարիմ ենք մնում ՆԱՏՕ-ի մեր գործընկեր և դաշնակից Թուրքիային աջակցելու հարցում և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների և բարեկամների հետ շարունակելու ենա պայքարել ահաբեկչության սպառնալիքի դեմ»,- ասված է հայտարարությունում։

Միաժամանակ ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ աջակցելու է Թուրքիային Ստամբուլի ահաբեկչության հետաքննության հարցում։

Հիշեցնենք, որ ըստ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում հունիսի 28-ի ուշ երեկոյան պայթյունների ու հրաձգության հետեւանքով սպանվել է 28 մարդ, մինչդեռ Associated Press գործակալությունը նշում է, որ սպանվածների թիվը 50 է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ