News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Ստամբուլի օդանավակայանում համապատասխան աշխատանքների ավարտից հետո 03:00-ի դրությամբ օդանավակայանի աշխատանքները վերսկսվել են։

Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել էր, թե օդանավակայանի աշխատանքը դադարեցվում է մինչեւ հունիսի 29-ի 20:00:

Նշենք, որ հունիսի 28-ի ուշ երեկոյան Ստամբուլի օդանավակայանում պայթյունների ու հրաձգության հետեւանքով սպանվել է 36 եւ վիրավորվել 147 քաղաքացի։

Ոստիկանությունը նախնական վարկածներով կասկածում է «Իսլամական պետությանը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ