News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական համակարգի հատկապես ընտրական գործընթացներից քաջատեղյակ շրջանակներում համոզված են, որ ընտրական ցուցակների կազմման համակարգը չի փոխվի, եւ միայն նույնականացման քարտ ստացածներին ընտրական ցուցակներում ընդգրկելու մոտեցումն, ի վերջո, կյանքի չի կոչվի:

Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են իշխանությունների համար «ձայներ» ապահովելով, համոզված են, որ իշխանությունները չնայած խոստանում են ընտրական ցուցակները «մաքրել», այնուամենայնիվ, իրականում նրանք այդ քայլին չեն գնալու:

Հենց այդ նպատակով էլ իշխանությունները համակարգի ներդրումը պայմանավորել են դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման անհրաժեշտությամբ: ՀՀ ղեկավարությունը շատ լավ գիտի, որ դոնորները արդեն իսկ խոստացել են 9 մլն եվրո հատկացնել, եւ ավել գումար տրամադրելու հավանականություն գրեթե չկա: Հիշեցնենք, որ ընդհանուր հաշվով անհրաժեշտ է 16 մլն եվրո:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՀՀ իշխանություններն իրականում չեն ցանկանում ընտրացուցակների կազմման համակարգը փոխել, դրա համար են նախագիծը դրսի դոնորների հույսով ընդունում, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց. «Մենք մեր խոստումները կատարել ենք, միանգամից արտահերթ նիստ հրավիրեցինք, քննարկեցինք, եւ այն հայտարարությունը, որ ստորագրել ենք, կետ կա, որ դիմում է միջազգային դոնոր կազմակերպություններին, եւ այն կողմերը, որ բանակցել են, բանակցել են միասին միջազգային կառույցների հետ եւ եղել են բաց, թափանցիկ, բոլորի համար հասանելի:

Եւ միջազգային հանրությունն է հավանություն տվել, եւ ասել՝ այս կամ այն հարցի շուրջ եթե կգաք համաձայնության եւ ընդհանուր եզրահանգման, մենք այդ ընդհանուր եզրահանգումը դրամական միջոցներով կներկայացնենք եւ կիրականացնենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հնարավորությունը լինի,  բայց այս ձեւի մթնոլորտը, անլուրջ պահվածքը, կարծում եմ, ազդակ կարող է լինել միջազգային դոնոր կազմակերպություններին»:

Տեսնենք, թե ինչով կավարտվի դրսի փողերով ներսում ժողովրդավարություն ապահովելու շղարշ ունենալու ձգտումը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ