News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում հունիսի 29-ին նշում են Հայրենիքի համար զոհվածների եւ անհետ կորածների հիշատակի օրը։

Ավանդույթի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Եռաբլուր հուշահամալիր եւ հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը զոհած ազատամարտիկներին եւ զինծառայողներին։

1992-ի հունիսի 29-ին Ասկերանի մոտ զոհվել էր «Արաբո» ջոկատը։ Հերոսական ջոկատի պատվին այդ օրը Հայաստանում նշվում է որպես Հայրենիքի համար զոհվածների եւ անհետ կորածների հիշատակի օր։ Հայաստանում անհետ կորածների օրը նշվում է 2 անգամ՝ նաեւ օգոստոսի 30-ին՝ անհետ կորած անձանց միջազգային օրը։

Նշենք, որ ղարաբաղյա հակամարտության հետեւանքով Հայաստանում անհետ կորած է համարվում ավելի քան 200 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ