News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵՄ կազմից Ֆինլանդիայի դուրս գալու հարցով հանրաքվե գործող կառավարության օրոք չի լինելու։ Այս մասին հունիսի 29-ին ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար, «Իրական ֆիններ» կուսակցության նախագահ Տիմո Սոյնին։ Նրա կուսակցությունն ավանդաբար համարում են եվրասկեպտիկների կուսակցություն, գրում է ՏԱՍՍ—ը։

ԱԳ նախարարը մեկնաբանել է անցյալ շաբաթ «Իրական ֆիններ» կուսակցության երիտթեւի նախաձեռնությունը, որով ստորագրահավաք էր սկսվել Բրիտանիայի օրինակով հանրաքվե անցկացնելու համար։ Մեկ շաբաթում այն ստորագրել է մոտ 21 հազար մարդ, իսկ խորհրդարանում քննարկվելու համար անհրաժեշտ է 50 հազար ստորագրություն, որն հավաքելու համար կես տարի ժամանակ է տրվում։

«Հանրաքվեն, եթե այն անցկացվի, կլինի կառավարության որոշմամբ։ Առանց կառավարության, ոչինչ կազմակերպել չի կարելի։ Ներկայիս կառավարության դիրքորոշման  համաձայն՝ նման հանրաքվե չի անցկացվի։ Դա գրված է կառավարական ծրագրում, եւ կառավարությունը դրան հետեւում է»,– ընդգծել է նա։

«Սակայն քաղաքացիական նախաձեռնությունն այլ բան է։ Նա քննարկում է սկսում, որը լավ բան է։ Այդպես՝ Պաավո Վյարյունեն դարձել է եվրոգոտուց դուրս գալու նախաձեռնության հեղինակը, որն արդեն քննարկվում է խորհրդարանում»,– ասել է նախարարը։

Սոյնիի խոսքով՝ Ֆինլանդիայում խոսքի ազատություն է, այդ պատճառով էլ բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ են ստեղծվում, որոնք հայտնվում են խորհրդարանում, սակայն նախաձեռնության ի հայտ գալը չի նշանակում, որ որոշումն արդեն կայացվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ