News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները հաշվարկել են, թե որն է քնի համար իդեալական գիշերը: Մեծ Բրիտանիայից մասնագետները պարզել են, թե շաբաթվա ընթացքում մարդը երբ է անկողնում պառկելով արագ քնում, ընկղմվում խորը քնի մեջ եւ արթնանում առույգ եւ հանգստացած, հայտնում է Informing-ը:

Գիտնականները փորձարկում են անցկացրել 5000 կամավորի մասնակցությամբ, որոնց մոտ չափել են գիշերվա ընթացքում սրտային մկանների կրճատման հաճախությունը:   

Պարզվել է, որ գերազանց հանգստանալու հնարավորություն է տալիս երեքշաբթիից չորեքշաբթի ընկած գիշերը: Չնայած այդ քունն ամենաշարունակականը չէ, սակայն ամենաառողջն է եւ օգտակարը: 

Ենթադրաբար երեքշաբթիից չորեքշաբթի ընկած գիշերը թույլ է տալիս հանգստանալ աշխատանքային առաջին օրերից, ինչպես նաեւ այդ օրերին նվազում է ալկոհոլի եւ ճարպոտ սննդի ազդեցությունն օրգանիզմի վրա: Հենց այդ պատճառով շաբաթվա երկրորդ գիշերը թույլ է տալիս ամբողջությամբ լիցքաթափվել: 

Փորձարկման ընթացքում կամավորների մոտ երեքշաբթիից չորեքշաբթիի գիշերվա ընթացքում նվազել է զարկերակային ճնշումը, ինչպես նաեւ դեպքերի 55,5 տոկոսում նվազել է սթրեսի հորմոնների մակարդակը: 

Նշվում է, որ գիշերվա քնի օգտակարությամբ երկրորդ տեղում շաբաթից կիրակի ընկած գիշերն է: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ