News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունների, բանակի առկայության դեպքում անհրաժեշտություն կա, որ կամավորական ջոկատներն ինքնուրույն որոշեն ինչ-որ խնդիրներ կատարել:

Այսօր՝ հունիսի 29-ին, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են մեկնել առաջնագիծ եւ «ազատագրելու կորցրած տարածքները», Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Ի՞նչ եք Դուք կարծում՝ բանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առկայության պայմաններում, որտեղ կա իշխանություն, իշխանության բոլոր թեւերը, անվտանգության համակարգը, եւ Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր թեւերի, բանակի առկայության պայմաններում անհրաժեշտություն կա՞, որ կամավորական ջոկատներ ինքնուրույն որոշում են ինչ-որ խնդիրներ կատարել: Դա անընդունելի է բանակի ղեկավարության համար: Եթե զինվորագրվելու կարիք լինի, մենք այդ ժամանակ չենք էլ լսելու՝ իրենք պետք են, թե չէ, կգան, թե չէ, բոլորն ըստ իրենց տարիքային ցենզի հավաքագրվելու են եւ գնան իրենց բանակը պաշտպանելու»:

Պաշտպանության նախարարը չցանկացավ մեկնաբանել Սեֆիլյանի կալանավորումը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա  դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Տպել
Ամենաշատ