News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ այսօր` ժամը 11.00-ին «Գառնի-Երեւան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:

• Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի,

• Նուբարաշեն վարչական շրջանի,

• Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան  փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների,

• Շենգավիթ վարչական շրջանի`  Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ համարների, «Էրեբունի» օդանավակայանի,

• Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ներկա պահին իրականացվում են վթարի վերացման անհրաժեշտ աշխատանքներ: Ջրամատակարարումը նախատեսվում է վերսկսել վերոնշյալ տարածքներում այսօր` հունիսի 29-ին ժամը 23.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ