News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերին Լարսի անցակետում գտնվողն ՀՀ քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԻՆ-ը:

Նշվում է, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ եւ գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում ՌԴ սահմանային անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:

ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացի: Երթուղու ընթացքի եւ ժամանման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից իրավիճակի պարզաբանման եւ իրադարձությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պարբերաբար կապ է հաստատվում  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի, ՌԴ ԱԻՆ եւ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ների հետ:

Ձեռնարկվող միջոցառումների գործընթացն ամբողջությամբ գտնվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, ժամը 18.10-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային Օսիայում առկա են տրանսպորտային միջոցների եւ մարդկանց կուտակումներ՝ մոտ 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա` 77 ուղեւորով (10 երեխա) եւ 2 ավտոբուս՝ 88 ուղեւորով: Ուղեւորների մեջ կան նաեւ հղի կանայք, ովքեր չունեն միջոցներ` այլընտրանքային ճանապարհով (նավով կամ օդանավով) Հայաստան ուղեւորվելու:

Նույն օրը, ժամը 21.04-ին կապ է  հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ, որտեղից հաղորդել են Վլադիկավկազ քաղաքի մոտ գտնվող Ռեդանտ կոչվող տարածքում կուտակված շուրջ 50 բեռնատարի մասին:

Ժամը 22.51-ին Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Վերին Լարսի անցակետում առկա է տրանսպորտային միջոցների կուտակում` 53 բեռնատար, Ռենդանտ բնակավայրում` 11 բեռնատար, 2 ավտոբուս 88 ուղեւորով, 40 մարդատար` 77 ուղեւորով (ընդհանուր առմամբ` 230 ՀՀ քաղաքացի):

Սահմանային հատվածում ՀՀ քաղաքացիներին է այցելել ՌԴ ԱԻՆ Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Լիտյուկը: Վերջինս ծանոթացել է քաղաքացիների կարիքներին` դրանց հնարավոր լուծումներ տալու նպատակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետեւանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, եւ այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:

Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

Ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը, նախնական հաշվարկներով, կտեւի 15-20 օր: Տուժածներ չկան, տարհանվել է 60-70 զբոսաշրջիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ