Երեւանի Մարգարյան հիվանդանոցում այսօր՝ հունիսի 29-ին, նորածին է մահացել : NEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ քաղաքացին այսօր ժամը 9:50-ին ահազանգել է ոստիկանություն եւ խնդրել, որ ոստիկան ուղարկեն Երեւանի Մարգարյանի անվան ծննդատուն:
Մեկնած խումբը պարզել է, որ ահազանգը նորածնի մահվան հետ է կապված: Այժմ հիվանդանոց է ժամանել քննիչ, որն այս պահին այնտեղ աշխատում է:
Ըստ Shamshyan.com-ի նորածնի հայրը երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: