News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Գահերի խաղը» սերիալի վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագը սերիալի պատմության մեջ ամենամեծ քանակության հանդիսատեսն է ունեցել, հայտնում է The New York Times–ը՝ վկայակոչելով Nielsen–ի տվյալները: Հունիսի 26-ին «Ձմռան քամիները» դրվագը HBO հեռուստաալիքով դիտել է 8.9 մլն հանդիսատես:

Նախորդ ռեկորդը հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ դրվագինն էր՝ 8.1 մլն հանդիսատես:

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին «Ձմռան քամիները» ֆիլմի ցուցանիշները կշարունակեն բարելավվել, քանի որ դրվագը դիտելու են «տեսագրություն ըստ պահանջի» ծառայության օգնությամբ ու HBO Now հավելվածում:

HBO-ից պատմել են, որ վեցերորդ եթերաաշրջանի հանդիսատեսի ընդհանուր թիվը՝ հաշվի առնելով հեռուստատեսությամբ օրիգինալ հեռարձակումները, կրկնությունները, «պահանջով տեսագրություններն» ու սթրիմինգային ծառայություններով դիտումները հասել է շաբաթական միջինը 23.3 մլն-ի: Սա 15 տոկոսով շատ է 2015-ի ցուցանիշներից:

Այս պահին հեռուստաալիքը դեռ չի հայտնել, թե «Գահերի խաղը» սերիալի քանի նոր եթերաշրջան կամ դրվագ է ծրագրվում թողարկել, բայց սերիալի հեղինակները հայտնել են որ լինելու են երկու՝ համեմատաբար ավելի կարճ եթերաշրջաններ, ընդ որում դրանց դրվագների ընդհանուր թիվը կարող է 13 լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ