Microsoft ընկերությունն իր կայքում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Windows 10-ի հոբելյանական թարմացումը կթողարկվի օգոստոսի 2-ին, հայտնում է The Next Web-ը:
Հետագայում տեղեկությունը հեռացվել է: Պարբերականը ենթադրում է, որ հրապարակումը տեղի է ունեցել սխալմամբ` նշանակված ժամկետից առաջ:
Ընկերությունում առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունը: Ակնկալվում է, որ առաջիկա ափդեյթը ամենալայնածավալը կդառնա Windows 10-ի թողարկման պահից ի վեր: