News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը համերաշխություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուզում եմ համերաշխություն հայտնել թուրք ժողովրդին, ղեկավարությանը՝օդանավակայանում կատարված ահաբեկչության կապակցությամբ»,- ասել է Ագրամունտը Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի միջազգային տերմինալում հունիսի 29-ին երեք պայթյուն է որոտացել: Երեք մահապարտ ահաբեկիչներ կրակ են բացել ուղեւորնեի վրա ավտոմատներից, որից հետո գործի են դրել պայթուցիկ սարքերը Վերջին տեղեկություններով, ահաբեկչության հետեւանքով զոհվել է 36 մարդ, եւս 147-ը վիրավորվել է:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հավաքված ապացույցները վկայում են ահաբեկչության հետ ԻՊ ահաբեկչական խմբավորման կապի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ