News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ավստրալիայում կովը, ավանակն ու պոնին, փախչելով արոտավայրից,  մտել են փաբերից մեկը, հայտնում է 9news.com.au–ն։ Չորքոտանիներին նկատել են Humpty Doo Hotel–ում՝ Դարվին քաղաքից 40 կմ հյուսիս։

Ըստ առկա տեղեկությունների՝ տագնապ էր բարձրացրել շունը, որը նկատել էր անսովոր հյուրերին։ Դրանից հետո հյուրանոցի տերերից մեկը ոստիկանություն էր զանգահարել։

Իրավապահ մարմիններում կատարվածի պատասխանատվությունը բարդել են պոնի վրա։ «Ակնհայտ է, որ կովն ու ավանակը հետեւել են պոնիին»,– ասել  են իրավապահները։

Կենդանիներին արդեն վերադարձրել են արոտավայր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ