Հայրենիքի համար նահատակվածների եւ անհետ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 29-ին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհետ կորած ազատամարտիկների հուշարձանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: