News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը առաջարկել է «Սու 24» -ի համար Անկարայի կողմից հնարավոր փոխհատուցման հարցում կողմնորոշվել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների զրույցի արդյունքներով, որոնք հայտնի կդառնան նրանց հեռախոսազրույցից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Շատ հայտարարություններ են եղել: Այս հարցում ես այնուամենայնիվ ձեզ առաջարկում եմ կողմնորոշվել բացառապես երկու պետությունների նախագահների զրույցի արդյունքներով»,- ասել է Պեսկովը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը խորհրդարանական նիստի ժամանակ, որում նա հայտնել է, որ Թուրքիան փոխհատուցում չի վճարելու Ռուսաստանին խոցված «Սու 24»-ի համար:

Պեսկովը նաև նշել է, որ չգիտի, արդյոք հեռախոսազրույցի ժամանակ քննարկվելու է Անկարայի դեմ ռուսաաստանյան պատժամիջոցների չեղարկման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ