News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԻՆ Մերձմոսկովյան Ժուկովսկի օդակայանից այսօր՝ հունիսի 29-ին կիրականացվի ռուսաստանյան AN148 օդանավի չվերթը դեպի Վլադիկավկազ՝ Վերին Լարսի անցակետում հայտնված մարդկանց տարհանելու նպատակով: 

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը՝ համաձայն հայկական եւ ռուսական կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, ՌԴ ԱԻՆ օդանավը կիրականացնի երեք չվերթ:

Ըստ դեսպանության ճշտած տվյալների, ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա եւ 2-3 ավտոբուս, ընդհանուր առմամբ՝ մոտ 345 մարդ, որոնց մեծ  մասը ՀՀ քաղաքացիներ են:

Այս օրերին ՌԴ ԱԻՆ-ի կողմից իրականացված հրատապ միջոցառումների արդյունքում Վերին Լարսի անցակետում հայտնված քաղաքացիներն ապահովվել են սննդով, վրաններով եւ այլ անհրաժեշտ պարագաներով: Շարունակական աջակցություն են ցուցաբերում նաեւ տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Վերին Լարսի անցակետում հայտնված զգալի թվով քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման աշխատանքներին աջակցում են նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունն ու ՌԴ-ում ՀՀ համապատասխան այլ կառույցների ներկայացուցիչները: 

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ մինչեւ իրավիճակի ամբողջական կարգավորումը զերծ մնալ դեպի Ռուսաստան-Վրաստան ավտոմայրուղու Վերին Լարսի անցակետ երթեւեկելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ