News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հանրությունն իրազեկված է Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագրի մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Ազգային ժողովում վստահեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«4 հոգի ցուցարարները, 4 հոգի ընդդիմախոսները ոչ թե իրազեկված չեն, այլ ցանկություն չունեն իրազեկվելու: Նրանց ինչ պայմաններ էլ առաջարկես, ինչ բացատրություններ էլ տաս, ուղղորդված են այլ ուղղությամբ: Այս ձեւաչափը շատ հետաքրքիր է՝ 4+4+114, այսինքն, չորս քաղաքացիական հասարակություն, չորս ընդդիմադիր պատգամավոր, 114 կողմնակից: Կան որոշ մարդկային խմբեր, որտեղ մի մասի համար առհասարակ անթույլատրելի է ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն կամ ՀՕՊ համաձայնագիրը, մյուս մասի համար էլ՝ ԵՄ-ն, ԵԽԽՎ-ն, ՆԱՏՕ-ն, մենք մեր երկրի անվտանգության ճակատագիրը չենք կարող տալ այդ մարդկային խմբերին: Աղջիկ ջան, ռուսին չես սիրում, ում չես սիրում, ում ոնց ես սիրում, Ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք Ազգային ժողով, սա պատկառելի ամբիոն է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենք թույլ չեն տալու որոշ մարդկային խմբերին մեկուսացնել Հայաստանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
Ամենաշատ