News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներողությունը Ռուսաստանից համաշխարհային պատմության մեջ կանցնի որպես տարվա ամենաընդգծված եւ գլխավոր իրադարձություն։ Նման կարծիք, այսօր՝ հունիսի 29–ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումը եւ Ռուսաստանի նախագահ Պուտինից ներողություն խնդրելը փաստեց Թուրքիայի խայտառակ պարտությունը արտաքին քաղաքականության մեջ։

«Էրդողանի այս քայլերը խիստ բացասական արձագանք են գտել Թուրքիայում։ Սոցկայքերում հեգնում են Էրդողանին եւ հիշեցնում, երբ նա ասում էր, թե երբեք ներողություն չի խնդրի ու փոխհատուցում չի տա։ Ավելի հեգնական նշում են, թե Էրդողանը մնում է Ասադից էլ ներողություն խնդրի ու ամեն ինչ տեղը կընկնի։ Իսկ ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին իր խոսքերով է հարվածել՝ շեշտելով, որ Էրդողանը լիզեց իր թքածը»,–ասաց Իսպիրյանը՝ հիշեցնելով, որ Էրդողանը ստիպված է այս քայլերին գնացել, քանի որ Թուրքիան հայտնվել էր միջազգային մեկուսացման մեջ։

Ըստ թուրքագետի՝ Ռուսաստանը ընդունել է Էրդողանի ներողությունը եւ գնում է հարաբերությունների կարգավորման՝ Թուրքիային իր ազդեցության տակ պահելու եւ միլիարդավոր դոլարների հասնող էներգետիկ ծրագրերը փրկելու համար։ «ՌԴ–ն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է նաեւ հակազդելու Թուրքիա–Իսրայել մերձեցման հետեւանքով իսրայելական գազը Թուրքիայի միջոցով Եվրոպա հսցնելու հնարավոր նախագծին։ Իսրայելն էլ իր հերթին փորձում է Թուրքիային իր ազդեցության տակ պահել՝ ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, որի համար էլ արագացվեց համաձայնագրի ստորագրումը»,–նշեց Իսպիրյանը։

Իսպիրյանը շեշտեց, թե պետք  չէ միանգամից սպասել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում արագ կարգավորում։ Նրա խոսքով՝ ՌԴ–ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարող է որպես օրինակ տեսնել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման տխուր փորձը եւ Թուրքիայի՝ ոչ վստահելի գործընկեր լինելու փաստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ