News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը քուվեյթական գործարար շրջանակների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այս մասին, հունիսի 28-ին, Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Քուվեյթի վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը:

Նշենք, որ Չարչօղլյանը Քուվեյթում ավարտում է իր առաքելությունը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Չարչօղլյանի հետ հանդիպման ժամանակ Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբել Ալ Սաբահը գոհունակություն հայտնեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների բարձր մակարդակի եւ ակտիվ համագործակցության առնչությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար` դեսպան Չարչօղլյանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը եւ Էմիր Սաբահ Ալ Սաբահին` դեսպանությանը ցուցաբերվող մշտական աջակցության, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար: Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր խոսքում առանձնահատուկ կարեւորեց նաեւ Հայաստանում ապաստանած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից ցուցաբերված օժանդակությունը:

Նույն օրը դեսպան Չարչօղլյանին ընդունեց Քուվեյթի Պետության վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը:

Ողջունելով հյուրին` Քուվեյթի Պետության վարչապետը կարեւորեց Հայաստանի հետ տարբեր ոլորտներում առկա ակտիվ համագործակցությունը` այդ համատեքստում ընգծելով փոխայցելությունների նշանակալի դերակատարությունը: Երկուստեք կարեւորվեց հարաբերությունների համակողմանի խորացմանն ուղղված ջանքերի առավել ակտիվացումը:

Քուվեյթի Պետության վարչապետը նշեց նաեւ, որ դեսպանության հիմնումից ի վեր նկատելի ակտիվացել են հայ-քուվեյթյան գործարար շփումները, եւ Հայաստանը քուվեյթական գործարար շրջանակների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ