News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կյանքի 79-րդ տարում մահացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթեւոսյանը:Այս մասին տեղեկացրին Հայաստանի գրողների միությունից:

Հրաչյա Մաթեւոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երեւանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը եւ Երեւանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել եւ 1966 թվականին ավարտել է Երեւանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում եւ մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։

Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթեւոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության եւ Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաեւ մանկական գրքերի։

Տպել
Ամենաշատ