News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում Հարավային կղզում Կաիտանգատա գյուղը պատրաստվում է ակտիվորեն նոր բնակիչներ ներգրավել մեծ քաղաքներից, որովհետեւ այնտեղ շատ աշխատատեղեր կան եւ շատ ազատ տներ, գրում է  The Guardian-ը:

Հաղորդվում է, որ նոր մարդկանց ներգրավելու շրջանակում Կաիտանգատա եկածներին տներ են առաջարկում  163 հազար դոլար գնով: Նշվում է, որ Կլուտ շրջանում, որի մեջ է մտնում Կաիտանգատան, մոտ  1000 ազատ աշխատատեղ կա:

«Մեզ մոտ երիտասարդության շրջանում գործազրկությունը նվազել է մինչեւ երկու: Բայց ոչ թե երկու տոկոս, այլ մենք երկու գործազուրկ երիտասարդ ունենք», — հայտնել է Կլուտի շրջանի ղեկավար Բրայան Քեդոգանը:

Նշվում է, որ տեղի բնակիչները եւս սպասում են նոր բնակիչների գալուն: 

«Մենք հնաոճ հասարակություն ենք, մենք տները չենք փակում, մեզ մոտ երեխաներն ազատ վազում են: Մենք աշխատատեղեր ունենք, մենք տներ ունենք, մենք մարդիկ չունենք: Մենք ուզում ենք, որ այս քաղաքը նորից կենդանանա, մենք նրանց գրկաբաց ենք սպասում», —հայտնել է տեղի բնակիչ Էվան Դիկը: Կաիտանգատայում մոտ   800 մարդ է ապրում:

  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ