Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28–ի ուշ երեկոյան իրականացված ահաբեկչության հետեւանքով Թուրքիայում մեկ օրով սուգ է հայտարարվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում եւ երկրից դուրս դիվանագիտական ներկայացուցչություններում մեկ օրով Թուրքիայի դրոշները կիջեցվեն։
Նշենք, որ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետեւանքով սպանվել է 41 եւ վիրավորվել՝ 239 քաղաքացի։