News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են բոլորի համար ընդհանուր ահաբեկչական սպառնալիքի դեմ միջազգային պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել, ցավակցել է զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել։ Երկու կողմն էլ նշել են բոլորի համար ընդհանուր ահաբեկչական սպառնալիքի դեմ միջազգային պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թուրքիայի նախագահի ուղերձը նախապայմաններ է պարունակում երկկողմ հարաբերություններում ճգնաժամային էջը շրջելու եւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ համատեղ աշխատանքի վերսկսման գործընթացը սկսելու  համար։ Այդ կոնտեքստում հույս է հայտնել, որ ռուս օդաչուին սպանած Թուրքիայի քաղաքացու դեմ սկսված դատական քննությունը օբյեկտիվ կլինի։

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Կառավարությանը կհանձնարարի բանակցություններ վարել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ առեւտրա–տնտեսական եւ այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ հարաբերությունների վերականգնման համար։ Նշվել է նաեւ, որ խոսքը ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիա այցելելու սահմանափակումները հանելու մասին է։ Ընդ որում, ցանկալի է, որ Թուրքիայի կառավարությունը լրացուցիչ քայլեր ձեռնարկի Թուրքիայի տարածքում ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման համար։

Կողմերը պայմանավորվել են, որ երկու երկրների արտգործնախարարները հուլիսի 1-ին կհանդիպեն Սոչիում Սեւծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

ՌԴ եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են մշակել հանդիպման անցկացման առաջիկա հեռանկարները։

Ընդհանուր առմամբ հեռախոսազրույցը գործնական, կառուցողական բնույթ է կրել եւ ուղղված է եղել բազմապլանային երկկողմ համագործակցության ավանդական բարեկամական բնույթի վերականգնմանը»,– ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ