News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՆԱՍԱ-ն փորձարկել է SLS գերծանր հրթիռի շարժիչը: Ամերիկյան Յուտա նահանգի Պրոմոնտորիա քաղաքի շրջակայքում կատարվել է Space Launch System գերծանր հրթիռակրի շարժիչի վերջին ցամաքային փորձարկումը: Այն նախատեսված է ուղեծրի սահմաններից դուրս գիտարշավների, նաև զանազան բեռներ տիեզերք դուրս բերելու համար, հայտնում է NTDTV-ն:

Փորձարկման ժամանակ 47 մետրանոց շարժիչը հորիզոնական են տեղադրել: Փորձարկումը տևել է երկու րոպե ու հաջող է անցել: Մասնագետները ստուգել են արագացուցիչի աշխատանքը վառելիքի ջերմաստիճանի ստորին սահմանի վրա՝ 4.4 աստիճան ըստ Ցելսիումի:

Տիեզերանավը մշակվել է ՆԱՍԱ գործակալության պատվերով: Առաջին թռիչքը ծրագրված է 2018-ի վերջին: Հրթիռը տիեզերք է դուրս բերելու «Օրիոն» բազմաանշանակակետ կառավարվող նավը, որը պտտվելու է Լուսնի շուրջ: Թռիչքը անօդաչու է լինելու:

Space Launch System –ը մշակվում է «Արես-5» գերծանր հրթիռի փոխարեն: Այն ստեղծվել է «Համաստեղություն» ծրագրի շրջանակում: Նախագահ Օբամայի նախաձեռնությամբ այս նախագիծը փակել էին վեց տարի առաջ անբավարար ֆինանսավորման պատճառով:

Բազային կոմպլեկտավորման նոր գերծանր հրթիռակիրը ունակ է լինելու ուղեծիր հանել 70 տոննա բեռ: Ընդ որում դրա ուժեղացված տարբերակը կկարողանա 130 տոննա քաշով բեռներ տիեզերք հասցնել:

Space Launch System ծրագիրը արժե 35 միլիարդ դոլար: Յուրաքանչյուր արձակումը 500 մլն դոլար կարժենա: Ծրագրվում է, որ ապագայում գերծանր հրթիռը կդառնա «Օրիոն» նավի համար արագացուցիչ, որը Մարս է ուղևորվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ