News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում հանրաքվեն, ինչպես գիտենք, խուճապ առաջացրեց ֆոնդային բորսայում, ինչպես նաեւ հանգեցրեց ֆունտ ստերլինգի նկատելի անկմանը։ Միաժամանակ թուլացել է նաեւ եվրոն։ Ներդրողները անցել են «ապահով» արժույթի՝ առաջին հերթին ԱՄՆ դոլարի եւ ճապոնական իենի։ Հանրաքվեի արդյունքներին արձագանքեցին եւ ապրանքային բորսաները։ Բայց անկայունության առաջին ալիքը կարծես թե թուլացել է։ Օրինակ, վերջին տեղեկություններով, ֆունտ ստերլինգը կտրուկ անկումից հետո մի փոքր կայունացել է։

Brent նավթի ֆյուչերսների գինը սկզբում նվազել էր, բայց հիմա նորից մոտենում է բարելի դիմաց 50 դոլարին։ Նշենք, որ որոշ տեղեկություններով, ֆյուչերսներին բաժին է ընկնում աշխարհում վաճառվող նավթի ավելի քան 70 տոկոսը։ Այսինքն՝  պահի շահարկումների ազդեցության գործոնը նավթի համաշխարհային շուկայում բավական մեծ է։

Ամենայն  հավանականությամբ Brent–ի համար 50 դոլարի նիշը կարելի է օպտիմալ համարել։ Ենթադրենք, որ նավթը կթանկանա մինչեւ 60 դոլար։ Այդ ժամանակ նորից կգործարկվեն ԱՄՆ թերթաքարային նավթի հորերը, իսկ գինանիշը կվերադառնա ելման դիրքին։ Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքները դեռեւս աղետալի ազդեցություն են թողել նավթի համաշխարհային գների դինամիկայի վրա։ Այդ առումով ավելի էական են դոլարի փոխարժեքի փոփոխությունները եւ նավթի ընթացիկ պաշարների հաշվետվությունները։

Ըստ որոշ գնահատականների՝ ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում վերականգնվել են, եւ երկրի ՀՆԱ ծավալները 2.6 տոկոսով աճել են։ Բացառված չէ, որ այդ դրական տեղաշարժերը կհանգեցնեն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրույքի բարձրացմանը։ Այդ ժամանակ դոլարը ավելի կամրապնդվի շատ երկրների ազգային փոխարժույթների նկատմամբ։

Նշենք, որ համաշխարհային առեւտրում գործարքների մոտ 80 տոկոսն իրականացվում է ԱՄՆ դոլարով։ Արդյունքում հավասար պայմանների դեպքում այդ երկրների համար ներմուծումը թանկանում է, եւ համաշխարհային շուկայում պահանջարկը նվազում է։ Այդ առումով ամենախոցելին հումքն է՝ նավթը, ինչպես նաեւ այն, ինչը հետաքրքիր է մեր երկրի համար, հանքաքարն է եւ մետաղի խտանյութը։

Սակայն հանրաքվեի հետեւանքները թերագնահատելը սխալ կլիներ։ ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը աշխարհում անորոշության եւ անկայունության  հերթական գործոնն էր թե քաղաքական, թե տնտեսական բնագավառում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ