News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Շատ եմ ուզում, որ մենք մեջբերումներ անենք մեր հոգեւոր առաջնորդներից, ոչ թե Հռոմի Պապից: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին երկու օրերին պատգամավորների ելույթներին, որոնցում մեջբերումներ էին արվում եռօրյա այցով Հայաստան եկած Հռոմի Պապից:

«Այնպես եք խոսում, ոնց որ Հայաստանի Հանրապետությունում հոգեւոր առաջնորդ չկա: Ես Հռոմի պապին շատ եմ հարգում, բայց ուզում եմ, որ մենք հիանանք մեր հոգեւոր առաջնորդներով, մեջբերումներ անենք մեր հոգեւոր առաջնորդներից: Ես ուզում եմ որ հիանանք մեր նախագահով, վարչապետով, Կառավարությամբ, Ազգային ժողովով: Ցավոք սրտի, մեր ժողովուրդը զրկված է այդ հաճույքից: Ես հետեւյալն եմ մաղթում, որ մեր ժողովուրդը կարողանա հպարտանալ իր հոգեւոր, քաղաքական, տնտեսական առաջնորդներով իսկ դրա համար անհրաժեշտ է մեկ եզակի ընդդիմություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ