News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Ձինտարս Ռասնաչսը   հրապարակայնորեն ներողություն է խնդրել բոլոր նրանց առաջ, ում վնաս է հասցրել` ծառայողական տրանսպորտն օգտագործելով անձնական պահարանի տեղափոխման համար, հայտնում է  Delfi-ն: 

«Ես ոչ պրոֆեսիոնալ եմ գործել, դրա համար եւս մեկ անգամ հրապարակայնորեն ներողություն եմ խնդրում: Դա ծայրահեղ դեպք էր, որն իմ ճաշի ընդմիջումից  40 րոպե է խլել», — LETA գործակալությանը հայտնել է գերատեսչության ղեկավարը:

BNS գործակալության տվյալներով, նախարարն իր բնակարանից պահարան է տեղափոխել հարսնացուի տուն:

«Ես տեղափոխվել եմ հարսնացուիս տանն ապրելու, իսկ իրերը դնելու տեղ չկա: Յուրաքանչյուր նորմալ կնոջ պահարանը լի է սեփական հագուստով», — պարզաբանել է նա:

Ռասնաչսն ընդգծել է, որ դա բացառիկ դեպք էր, որպեսզի հնարավորինս արագ վերադառնար աշխատանքի: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ